Համաձայնել է հանձնել իշխանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` երկրում իշխանությունը հանձնելու բանաձեւը,- հաղորդում է Reuters-ը: Եմենյան SABA գործակալության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նախագահը պատրաստակամություն է հայտնել բանակցությունների սեղանի շուրջ նստել ընդդիմության ներկայացուցիչների հետ եւ հնարավորինս շուտ անցկացնել արտահերթ ընտրություններ:Ավելի վաղ Եմենի նախագահը երեք անգամ պատրաստակամություն էր հայտնել հանձնել իշխանությունը, սակայն վերջին պահին հրաժարվել էր: 




Լրահոս