Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից 152 մլն դրամ հատկացնել ԱԱԾ-ին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Պետական պահպանության ծառայությանը 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարը կապահովի բնականոն գործունեության իրականացումը: