Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներին գումար կհատկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին գումար կհատկացվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ֆինանսական պարտավորությունների և պարտքերի մարման համար Հիմնադրամին կտրվի 312 մլն 746 հազար դրամ:

Բանն այն է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերված պատերազմական գործողությունների հետևանքով Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։

Օրինակ, այդ գումարով նախատեսվում է կառուցել Սյունիք բնակավայրի նոր խմելու ջրագիծ: Կապանի համար հացահատիկահավաք կոմբայնի ձեռք կբերվի: Բացի այս, Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների՝ Ներքին Հանդի, Բարձրավանի տանիքները կփոխվեն, 1 բնակելի տուն կնորոգվի եւ Գաղթականներ 70 շենքը կվերանորոգվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կառավարությունը մտադիր է լուծել նաեւ Ծավ-Ն. Հանդ-Ճակատեն-Ծավ, Կապան-Ուժանիս-Կապան ուղևորափոխադրումների հարցը եւ փոխարինել N զորամասի և Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցի պատուհանները:

Ի դեպ, տեղեկացնենք, որ այդ գումարով նախատեսվում է հացամթերքով ապահովել Շուռնուխ, Որոտան, Բարձրավան սահմանամերձ բնակավայրերին:

Ս.Հ.




Լրահոս