ՀՀ պետեկամուտների կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում «Հայկական էլեկտրացանցեր» ընկերությունում տեղի ունեցած մասսայական խուզարկություններից հետո դեռեւս չկան մեղադրյալներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այս գործով չկան նաեւ ձերբակալվածներ: Մինչ այդ, ՀԷՑ-երը տեղեկացնում են, որ նախօրեի խուզարկության ժամանակ առգրավվել են այնպիսի փաստաթղթեր, որոնք կարեւոր են ընկերության բնականոն աշխատանքի համար: Իսկ այդ հանգամանքը կարող է բացասաբար ազդել ՀԷՑ-ի ձմեռային սեզոնի պատրաստությունների եւ սարքավորումների բնականոն աշխատանքի վրա: ՀԷՑ իրացման գծով փոխտնօրեն Աշոտ Թոխունցի հետ «Ժողովուրդ»-ի զրույցը` 2-րդ էջում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ