Ինչպես է Ջիվան Գասպարյանի կինը խուսափել ապտակից. պատմում է Զառա Արամյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավարուհի Զառա Արամյանը` «Համով Զառան», իր գործունեության ողջ ընթացքում տարբերվել է իր անկեղծ աշխատելաոճով եւ ստեղծագործական գործունեությամբ: Հայկական հեռուստատեսության միակ թոք շոուն է, որը  շուրջ 30 տարի եթերում է, եւ որի հեղինակն ու վարողն է Զառա Արամյանը:

Զառան իր գործունեության ընթացքում  համով զրույցներ է վարել աշխարհում ճանաչված մեծանուն հայերի հետ, ինչպիսիք են՝ երջանկահիշատակ Գոհար Գասպարյանը, Ջիվան Գասպարյանը, Մհեր Մկրտչյանը, Սիլվա Կապուտիկյանը, Կարպ Խաչվանքյանը, Սվետլաննա Գիգորյանը, Ֆրունզե Դովլաթյանը:  Ինչպես նաեւ նրա հաղորդումները անկեղծ զրույցներով առանձնացել են քաղաքական դեմքերի հետ, ովքեր համով Զառայի  հետ զրույցից հետո բոլորովին այլ կողմից են բացահայտվել եւ ընդունելի եղել ժողովրդի կողմից:

Զառա Արամյանն այն հաղորդավարուհին  է, ով կարողանում է թափանցել մարդկանց ներաշխարհը՝ բացահայտելով նրանց  թաքնված եւ գեղեցիկ կողմերը, որոնք տեսանելի չեն հեռուստադիտողի համար:

Հետաքրքրկան է, որ Զառա Արամյանը լինելով պրոֆեսիոնալ հաղորդավարուհի, ցանկացած զրույցից առաջ մեծ աշխատանք է կատարում նախապես պատրաստվելով զրույցին: Օրինակ՝  եթե զրուցակիցը ֆիզիկոս է, ապա  նա լիովին սկսում է ուսումնասիրել ֆիզիկայի հիմունքները, եթե բժիշկ է, ապա ուսումնասիրում է տվյալ մասնագիտությունը, եւ այսպես շարունակ: Այստեղ են ասել, որ լրագրողը դառնում է բոլոր մասնագիտությունների կրողը:

30 տարի շարունակ լինելով հեռուստաեթերում յուրաքանչյուր հյուրը դարձել է նրա ընկերը: Եղել են շատ հումորային, ինչպես նաեւ հուզական դրվագներ. «Երբ Ջիվան Գասպարյանի հետ պատրաստվում էի «Համով զրույցի», մի հետաքրքիր դրվագ պատմեմ: Հաղորդման ժամանակ մի դրվագ կար, որ պետք է Ջիվան Գասպարյանի կնոջը նկարահանեինք, իսկ նրա կինն աննկարագրելի համեստ էր եւ սարսափում էր տեսախցիկներից, երբ վերջապես հանգստացրեցի  նրան երկար զրույցների շնորհիվ, նկարահանումը սկսեցինք, մեկ էլ որտեղից որտեղ մի ճանճ եկավ ու կանգնեց նրա այտին, հիմա օպերատորները խառնվել են իրար, թե ո՞նց շարունակեն նկարահանումը, իսկ ես հասկացա, եթե ես հիմա կանգ առնեմ, ապա այլեւս չեմ կարող շարունակել նկարահանումը:

Շատ արագ կողմնորոշվեցի և կարողացա իրավիճակը հարթել: Սկսեցի հարցեր տալ, այսպես ակտիվ ձեռքի շարժումներով եւ հենց ճանճը կանգնում էր նրա այտին, ձեռքով քշում էի, այնպես մինչեւ ավարտեցինք այդ դաժան նկարահանումը»:

Ի դեպ, նշենք, որ  Զառա Արամյանը կրկին հեռուստաեթերում է լի եռանդով եւ հումորով՝ շարունակելով վարել իր հեղինակային եւ սիրված «Համով զրույց»-ը «Նուռ» հեռուստաընկերությամբ՝ ապահովելով հաղորդման բարձր դիտելիություն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս