ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչո՞ւ են կտրվել Չայկովսկու 34 հասցեում («Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության դիմաց) գտնվող երկու մեծ կանաչ ծառերը:

Նաիրա Առաքելյան, 27 տարեկան, լրագրող


ՊԱՏԱՍԽԱՆ. «Կենտրոն-կանաչապատում» ընկերության տնօրեն Ա.Մարուքյանն ընկերության աշխատակիցների հետ ուսումնասիրել է Չայկովսկու 34 հասցեում ծառերի վիճակը եւ ծառերի հատման փաստ չի արձանագրել: Սույն թվականի հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը 1-08 ծառայության թեժ գծին ահազանգ է ստացվել, որ նշված հասցեում տապալվել է ծառի մեծ ճյուղ: «Կենտրոն-կանաչապատում» ընկերության ուժերով նույն գիշերվա ընթացքում տապալված ճյուղը հեռացվել է:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս  մարդիկ ծառն ու ճյուղն իրարից չեն տարբերում: Խմբագրության դեմ-դիմաց գտնվող ծառի բունը դեռեւս պահպանվում է, եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները եւս մեկ անգամ կարող են համոզվել, որ հատված ծառն առնվազն քսան տարեկան է եղել: Ցավոք,  ծառահատումը ոչ աշխատանքային օրվա ընթացքում է տեղի ունեցել,  այլապես խմբագրության աշխատակիցները ոչ միայն կահազանգեին, այլեւ հնարավորություն կունենային տեսանկարահանել բնության սպանդի հերթական օրինակը:   




Լրահոս