ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սասուն Խաչատրյանի աշխատավարձը՝ հետպատերազմյան Հայաստանի կարևորագույն հարց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանում իշխանություններն առաջնային են համարում լուծել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի աշխատավարձի հարցը: Բանն այն է, որ կառավարությունը փոփոխություն էր առաջարկում, որով նախատեսվում է կարգավորել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի աշխատավարձի հարցը։

«Առաջարկվում է հետադարձության կանոնի ուժով սահմանել, որ կոմիտեի նախագահի վարձրատրության կտորները շատ ավելի շուտ են ուժի մեջ մտնում, և պաշտոնի նշանակման պահից մինչև օրենքի ուժի մեջ մտնելու ժամանակահատվածում ևս վարձրատրությունը համապատասխան կերպով հաշվարկվում է ու վճարվում կոմիտեի նախագահին»,- ասաց փոխնախարարը։ Նրա խոսքով՝ Սասուն Խաչատրյանի վարձատրությունը կկազմի շուրջ 1,1 մլն դրամ։

Ընդ որում, հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովում իշխող 017 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հասցրեց քննարկել 20 նախագիծ ու անցկացնել դրանք, որոնցից մեկն էլ հենց այս հարցն էր:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս