44-օրյա պատերազմի հերոս Արման Ղուլյանը ծնվել է 2002թ հունվարի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։ Արմանը շատ խելացի, հավասարակշռված երիտասարդ էր: Առաջին կուրսն ավարտելուց հետո 2020թ օգոստոսի 11-ին զորակոչվել է բանակ։ 47-օրվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։
Հոկտեմբերի 25-26-ին տեղափոխել են Սղնախ գյուղ։ Հոկտեմբերի 28-ի առավոտյան թշնամին հարձակվել է թիկունքից։ Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 27-ին։ Սակայն մարտի 29-ին՝ ամիսներ շարունակ որոնումնեից հետո պարզ դարձավ, որ Արմանը զոհվել է:
Արմանին հուղարկավորել են ապրիլի 9-ին իր Օձուն գյուղում։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան