Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան կհատկացվի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստում եւ չզեկուցվող հարցերի շարքում է:
Նշենք, որ որոշման այս նախագծի ընդունումը պետական բյուջեում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի տարեկան չափը կարող է կազմել ավելի քան 12,5 մլրդ դրամ: Այսինքն ներկայումս սպայական կազմի զինծառայողների արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման համար սահմանված առավելագույն՝ 28 մլն 500 հազար դրամի չափով տարեկան 440 բնակարան գնելու դեպքում:
Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ մինչեւ բնակարանները հատկացումը անցկացվելու է վիճակահանություն: Բացի այս, հատկացվող բնակարանների նկատմամբ զինծառայողների գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու է ՀՀ պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Ս.Հ.