2022թ. դեկտեմբերի 11-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 18:00-ին, ադրբեջանական կողմը միտումնավոր դադարեցրել է գազամատակարարումը Արցախի ողջ տարածքում, ինչը հանգեցրել է մի շարք անբարենպաստ հումանիտար հետևանքների, ինչպիսիք են նաեւ գազով ջեռուցվող դպրոցներում ուսումնական գործընթացի խաթարումը:
Մանրամասները՝ տեսանյութում