ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. տեղեկությունը ArmLur.am-ին հայտնեց Ստեփան Միքայելյանը:
Շաբոյանը նաև տեղեկացրեց, որ Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել անձնական պատճառներով՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ նա կշարունակի վճռաբեկ դատարանի դատավորի լիազորությունները։
Հիշեցնենք՝ Միքայելյանը ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի հայտնի հանդիպման մասնակիցն է եղել։
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել է, որ ԲԴԽ-ում հրաժարականների շքերթ է սպասվում: