Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակած ադրբեջանցիները փոխել են իրենց պահանջները։
Minval-ը ներկայացրել է նրանց պահանջները․
«-Ղարաբաղի տարածաշրջանի տարածքները, որտեղ ապրում են հայեր և տեղակայված են ռուս խաղաղապահները, պետք է համատեղ վերահսկվեն ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պետական մարմինների կողմից,
-Խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում վերականգնել Ադրբեջանի բոլոր պետական կառույցների, այդ թվում՝ ՆԳՆ-ի, Պետական սահմանային ծառայության, Պետական մաքսային կոմիտեի վերահսկողությունը,
-Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի ուղղությամբ, պետք է ստեղծվեն Պետական սահմանային ծառայության և Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի առանձին կետեր»,-նշել են նրանք։
Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։