Արցախում վառելիքի պակասի պատճառով կրճատվել է միջշրջանային երթուղիների քանակը: Ստեփանակերտի փողոցներում մեքենաներն աննախադեպ պակասել են: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակումից հետո բենզին և դիզվառելիք Հանրապետություն չէր մատակարարվում. հեղուկ գազը սպառվեց գազամատակարարման դադարեցումից հետո: Տաքսի ծառայությունների աշխատանքը ևս դադարեցվել էր:
Գազամատակարարման վերականգնման մասին Արցախգազ ընկերությունը հաստատեց վաղ առավոտյան: Գազը դեռ լցակայաններ չի հասել, բայց այնտեղ արդեն երկարում է լուրը լսած վարորդների հերթը:
Մանրամասները՝ տեսանյութում: