Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրությունները կկայանան 2023 թվականի մարտիմ 26-ին։ Որոշումը կայացվեց այսօր՝ ԿՀԸ հերթական նիստի ժամանակ։
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 1-ից և կավարտվի մարտի 24-ին։
Ընտրացուցակները հասանելի կլինեն 2023 թվականի փետրվարի 14-ից։
Այստեղ ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն, քանի որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով և դրան հաջորդած քաղաքական գործընթացներում հնարավոր չեղավ տեղական իշխանության ձևավորել։