Դատավորները հավաքվել են «Կալանք տվող» դատարանում. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրում դատավորներն ընդհանուր ժողով են հրավիրել։ ԲԴԽ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ օրակարգում Դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է։

Նշենք, որ հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի տեղը թափուր է, քանի որ դրա անդամ, իրավական գիտնական Անահիտ Մանասյանը նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ։

ԲԴԽ կայքում հրապարակվել են հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ինքնառաջադրված թեկնածուների վերաբերյալ տեղեկությունները և թեկնածուների կենսագրական տվյալները: Ինքնաառաջադրվել է 6 անձ՝ Կարեն Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը, Առնոլդ Վարդանյանը, Սիմոն Ֆարմանյանը, Հասմիկ Ստեփանյանը և Արմեն Եզեկյանը։

Հավելենք, որ քվորում կա, եւ նիստը մեկնարկել է:

Ք. Մ.




Լրահոս