34-ամյա տղամարդը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, դեկտեմբերի 16-ին, ժամը 04.10-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերել և Չարենցավանի բաժին են տեղափոխել 34-ամյա Խորեն Ռ.-ին, որը մարտի 11-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:




Լրահոս