Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Մինչ գործակարգավարականին անցնելը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նոր ղեկավարին։
Շրջանի նոր թաղապետ է նշանակվել Արման Բարխուդարյանը։
Նշենք, որ Արման Բարխուդարյանը մինչ այս զբաղեցնում էր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոհրդականի պաշտոնը: