«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԲԴԽ-ում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին դատական համակարգից հասած լուրերի համաձայն՝ հաջորդ ազատման դիմում գրողը լինելու է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը:
Ըստ լուրերի՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ամեն գնով ցանկանում է հրաժեշտ տալ նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի «թիմակից» համարվող դատավոր կամ գիտնական անդամներին, ու այդ անձանցից մեկը ԲԴԽ դատավոր Ստեփան Միքայելյանն էր, իսկ հաջորդը լինելու է Դավիթ Խաչատուրյանը: Այս ամենը կապված է նաեւ այն որոշումները ստորագրելու հետ, որոնք կայացրել է Գագիկ Ջհանգիրյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն ասաց. «Առաջին անգամ ձեզանից եմ լսում այդ մասին: Նման բան չկա, այն որոշումները, որոնք ստորագրել եմ, իմ ներքին համոզմունքով ձեւավորված որոշումներ են, ես ապաքաղաքական մարդ եմ ու հրաժարական էլ չեմ ներկայացնի»: ԲԴԽ-ում առկա իրավիճակի մասին ArmLur.am-ը զրուցել է ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի հետ:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում