Արցախից սրտային պաթոլոգիայով պացիենտին տեղափոխում են Երևան: Այս մասին ArmLur.am-ին հայտնում են ԱՆ-ից:
«Պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն»: