ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարի ու մարզպետի անգործության հետևանքները. կարևոր կամուրջը մնում է փլուզված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու ամսից մեկ տարին կլրանա, բայց կառավարությունը դեռ չի նորոգում դեռեւս նախորդ տարվա մարտին փլուզված կամուրջը։ Խոսքը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մասին, է որն ավելի քան 10 ամիս է, ինչ անանցանելի է։

Նշենք, որ նախորդ տարվա մարտին մի քանի գյուղեր կապող՝ Սեւ ջուր գետի կամրջի վրա մեծ ճաքեր էին առաջացել եւ այդ հատվածով երթեւեկությունը մինչեւ հիմա անհնար է, քանի որ կամուրջը փլուզման վտանգի առաջ է կանգնած` մի հատվածը ճաքած է: Այն շրջանցելու նպատակով տեղի բնակիչներն անիվներ են տեղադրել կամրջի վրա ու ժապավենով առանձնացրել երթեւեկելի հատվածից: Ե՞րբ են ի վերջո սկսվելու կամրջի նորոգման շինաշխատանքները հարցին պատասխան ստանալու նպատակով ՙԺողովուրդ՚ օրաթերթը դիմեց Արմավիրի մարզպետարան:

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը չբարեհաճեց պատասխանել մեր հարցերին: Թե ինչով է զբաղված մարզպետը, հայտնի չէ: Բայց այն, որ իր ղեկավարած մարզում տասից ավելի ամիս է, ինչ փլուզված կամրջի վրայով են մարդիկ երթեւեկում, կարծես թե դա իրեն չի հետաքրքրում: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից մեզ խորհուրդ տվեցին դիմել ՙՃանապարհային դեպարտամենտ՚ հիմնադրամ:

Պարզվեց, որ հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթը 2022թ. հայտարարվել է, սակայն չի կայացել մրցույթին դիմած միակ մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա անճշտությունների պատճառով։ Ապա հիմնադրամից հայտնեցին, որ առաջիկայում կհայտարարվի կամրջի հիմնանորոգման նոր մրցույթ. այն կլինի փետրվարին։ Հայտնի չէ, թե ինչու են մինչ այժմ շարունակում պաշտոնավարել անգործության մատնված նախարար Գնել Սանոսյանն ու մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:

Եւ նման դանդաղկոտությամբ եւ բառացիորեն անգործության մատնված, ցանկանում են հայ-թուրքական ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ս.Հ.




Լրահոս