ԿԳՄՍՆ-ն փորձում է փակել պաշտոնական կեղծիքով կայացած ռեկտորի ընտրության թեման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի՝ դեռևս 2022-ի դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած ռեկտորի ընտրություններն անվավեր են ճանաչվել: ArmLur.am-ն այս մասին տեղեկացավ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունից:
«Նիստում քննարկվել և անվավեր է ճանաչվել ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի 2022 թ. դեկտեմբերի 16-ին կայացած ռեկտորի ընտրությունը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Գեղարվեստի ակադեմիայում տեղի ունեցած անհասկանալի ընտրությունների մասին, ինչի ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանի նախագահությամբ (Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է) օրենքի խախտմամբ ռկետոր էր ընտրվել, առաջինը «Ժողովուրդ» օրաթերթն էր ահազանգել՝ գրելով, որ «ԿԳՄՍ փոխնախարարի հովանու ներքո Գեղարվեստի ակադեմիայում պաշտոնեական կեղծիքով ընտրություն է եղել»:

Թեև նախարարությունն ու ակադեմիան այժմ փորձում են բուհում նախորդ տարի տեղի ունեցած հոգաբարձուների նիստի ժամանակ տեղի ունեցած ընտրություններն անվավեր ճանաչելով թեման փակել ու առաջ անցնել, բայց փաստն այն է, որ ըստ օրաթերթի հրապարակած տեղեկությունների՝ հոգաբարձուների խորհրդի բոլոր 16 անդամներն կողմ էին քվերակել նախկին ռեկտոր Արամ Իսաբեկյանի թեկնածությանը: Այնինչ՝ Իսաբեկյանն անգամ առաջադրվել չէր կարող, քանի որ օրենքի պահանջների համաձայն՝ գիտական աստիճան չունի:

Եվ եթե քաղաքական իշխանությունն ու լիազոր մարմինը՝ ԿԳՄՍՆ-ն, բավարարվելու են հարցը զուտ միայն հոգավարձուների խորհրդի նիստը չեղյալ համարելով ու պատասխանատու պաշտոնյաներին սուր հարցեր չուղելով, ապա չբացառենք, որ ԿԳՄՍՆ պաշտոնյաների հովանու ներքո առաջիկայում նոր պաշտոնական կեղծիքներ կարող են տեղի ունենալ:

Սևակ Վարդումյան




Լրահոս