ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները որոշել են ԿԳՄՍ փոխնախարար նշանակել Երևանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ պաշտոնանկ կարվի ԿԳՄՍ ներկայիս փոխնախարար Դանիել Դանիելյանը, և նրան այնտեղ կփոխարինի Վիրաբյանը։
Հիշեցնենք, որ Տիգրան Վիրաբյանը տևական ժամանակ աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Մոտ մեկ տարի առաջ նրան Հանրային հեռուստաընկերությունից «հեռացրեցին»։
Մենք փորձեցինք տեղեկությունները ճշտել Տիգրան Վիրաբյանից, սակայն վերջինս դեռ չի արձագանքել։
Սոնա Գրիգորյան



























