ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկախ պաշտոնյայից վարչապետին ենթակա մարմնի ղեկավար. ուր է գնում Քրիստիննե Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն արդեն 2-րդ օրն է՝ կրկնել է հրաժարականի իր դիմումը: Նա անսպասելի՝ այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ հրաժարական տվեց։ Եվ ահա, ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով, Քրիստիննե Գրիգորյանը գլխավորելու է Արտաքին Հետախուզական Ծառայությունը:

Այստեղ ուշագրավ է, որ անկախ կառույց գլխավորած Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է դառնալ վարչապետին ենթակա մարմնի՝ Արտաքին հետախուզական ծառայության պետ: Կանոնադրության մեջ հստակ նշված է. «Ծառայության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչապետին»:

Իսկ Պաշտպանի մասին ՀՀ Սահմանադրական օրենքում ասվում էր. « Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը»:

Այսինքն, նա վարչապետին հաշվետու եւ ենթակա լինելն ավելի վեր դասեց անկախ պաշտոնյա լինելուց:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս