ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ կապ ունի, որ երկրում պատերազմ է, հայտնի «թալանը» պետք է վերադարձվի. Անի Սամսոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ձևավորված քաղաքական մթնոլորտը չի համապատասխանում Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, ինչը, նախևառաջ, գալիս է խորհրդարանից:

ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը: Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու գործընթացին՝ Անի Սամսոնյանը նշում է.

«Ես չեմ կարող իրավական գնահատական տալ, դրանով պետք է զբաղվի Դատախազությունը: Բայց ի՞նչ կապ ունի, որ երկրում պատերազմ է, կամ կա անվտանգության խնդիր: Դա նշանակում է, որ հանցագործությունները չպե՞տք է բացահայտվեն, կամ Դատախազությունը չպե՞տք է իր աշխատանքը շարունակի, հայտնի «թալանը», որի մասին խոսում են, չպե՞տք է հետ բերվի, սա կապ չունի անվտանգային խնդիրների հետ»,-ասում է նա:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս