Ընկերովի մահը հարսանիք է. 2 ընկերուհի իրենց նետել են պատուհանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում 15–ամյա ընկերուհիներ  եւ համադասարանցիներ Կարինա Բ–ն և Վերոնիկա Ե–ն միաժամանակ պատուհանից նետվել են,- հաղորդում է Lifenews.ru -ը: Ընկերուհիներից յուրաքանչյուրն ինքնասպանությունից առաջ գրություն է թողել հարազատներին։Կարինան եւ  Վերոնիկան ներողություն են խնդրել ծնողներից՝ նրանց “նման տառապանք” պատճառելու համար, ապա պարզաբանել, որ այլեիս ի վիճակի չեն “այդպես ապրել”, քանի որ “սիրտը ցավում է անպատասխան սիրո պատճառով”։ Ինքնասպանությունների առիթով երկու տղայի անուն է շոշափվում՝ Ռուսլանի եւ Դմիտրիի: Կայքը ընգծում է, որ դպրոցում բոլորն իմացել են, որ Ռուսլանը Կարինայի հետ է հանդիպում։ Բոլորին հայտնի է եղել նաեւ, որ Կարինայի լավագույն ընկերուհին՝ Վերոնիկան, սիրահարված է ոմն Դմիտրիին, եւ  վերջերս (ողբերգությունից օրեր առաջ) նրանք բաժանվել են։Հաղորդվում է, որ երկու աղջիկներն էլ բարեկեցիկ ընտանիքներից են եղել։Կարինան եւ Վերոնիկան նետվել են 10–րդ հարկի պատուհանից:Ստացած վնասվածքներից աղջիկները տեղում մահացել են։
 




Լրահոս