Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հյուրընկալել է Արցախի մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը Խորհրդարանում հյուրընկալել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Գեղամ Ստեփանյանին / Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman/ և Արտակ Բեգլարյանին:

Քննարկել ենք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիները, արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր:

Մշտապես կանգնած եմ Արցախի և մեր հայրենակիցների կողքին:




Լրահոս