ՔՊ-ականները պետբյուջեի հաշվին կգործուղվեն Հնդկաստան. հանդիպումների օրակարգը հստակեցված չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արեն Մկրտչյանն ու Ծովինար Վարդանյանը փետրվարի 28-ից մարտի 5-ը աշխատանքային այցով կգործուղվեն Հնդկաստան՝ Նյու Դելի:

Նկատեք, որ համապատասխան կարգադրության մեջ հստակեցված էլ չէ՝ թե ՔՊ-ականները ի՞նչ հանդիպումներ են ունենալու Հնդկաստանում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի ծախսերը կատարվելու են պետբյուջեի հաշվին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս