Փետրվարի լույս 17-ի գիշերը պարեկային ծառայության Տավուշի գումարտակի ոստիկանները Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում հայտնաբերել են ԴԱՀԿ հետախուզման մեջ գտնվող մի մեքենա։ Ընդ որում, տրանսպորտային միջոցն առանց տեխնիկական զննության էր։
Մեքենայում օդաճնշիչ և գազային 2 ատրճանակ, դանակ ու մահակ կար։ Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 44-ամյա վարորդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։