ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԽ քարտուղարը հայտնի է իր քրոնիկ սուտասանությամբ. Արմեն Աշոտյանը հակադարձել է ԱԽ քարտուղարի հերքմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վերջերս իր ֆեյսբուքյան էջում փաստաթուղթ էր հրապարակել Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների վերաբերյալ՝ վերնագրելով այն սկանդալային փաստաթուղթ։

ԱԽ քարտուղարն Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին հայտարարել է, թե հրապարակված փաստաթուղթն իրականությանը չի համապատասխանում, Հայաստանն այդ կետերի շուրջ չի բանակցում:

Արմեն Աշոտյանը, ArmLur.am-ի հետ զրույցում, արձագանքելով ԱԽ քարտուղարի հերքմանը, հակադարձում է՝ իր հրապարակած փաստաթուղթն իրական է. «ԱԽ քարտուղար կոչվածը հայտնի է իր քրոնիկ սուտասանությամբ: Կյանքը, ցավոք, ցույց է տվել, որ այն, ինչ հերքել են Նիկոլ Փաշինյանը և իր ծառայամիտ շրջապատը, իրականությանը համապատասխանում են: Մեզանից խնամքով երկար ժամանակ թաքցրել են թե՛ բանակցային, թե՛ ռազմական, թե՛ այլ կարևորագույն դետալներ, որոնք հայ ժողովրդի մեջքի հետևում դավերի տեսքով հյուսվել են՝ մեր ազգային շահերի հաշվին:

Արմեն Գրիգորյանի հերքումը գրոշի արժեք չունի, ես պնդել եմ, որ այդ սկզբունքներն իրական են, այդ առաջարկն իրական է եղել: Մնացած ամեն ինչը վատ խաղի ժամանակ լավ դեմք ընդունելու, այսպես ասած, «պոկեր ֆեյս» ընդունելու դատարկ ջանքեր են»,-ասաց նա:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս