Ժողովուրդ. Սերիալի նկարահանումն ահաբեկել է բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ռուբինյանց 5, 7 եւ դրանց հարակից շենքերի
բնակիչներից շատերը կիրակի` ուշ երեկոյան, պարզապես շոկի մեջ են հայտնվել: Երեկոյան`
ժամը 21-ի սահմաններում, երբ արդեն մութն ընկել է, այդ շենքերի բակում հայտնվել է հատուկ
նշանակության ջոկատի աշխատակիցների շորերով, դիմակավորված, ինքնաձիգներով զինված խումբ,
իսկ քիչ անց` տարբեր տեխնիկական սարքավորումներով զինված մեկ այլ խումբ: Մինչ բնակիչները
վախեցած փորձել են պատսպարվել, պարզվել է, որ այնտեղ ընդամենը սերիալի նկարահանումներ
են անցկացվում, եւ նկարահանվել է հանցագործին ոստիկանության կողմից բերման ենթարկելու
դրվագ:




Լրահոս