168 ժամ. ՕԵԿ-ից քցվածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ իր
տեղեկություններով, «Օրինաց երկիր» կուսակցությունում լուրջ խուճապ է սկսվել: “”Բանն այն
է, որ ՀՀ
նախագահ Սերժ Սարգսյանը կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ նախընտրական
ցուցակները կազմելիս չպետք է հայտնվեն գործարարների անուններ: Մեր աղբյուրների
փոխանցմամբ` դրանից հետոԱ. Բաղդասարյանը հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ
նա վաղուց Էդուարդ Մադաթյանին (Խուճուճ Էդո) եւ Արայիկ Հայրապետյանին (Լավանդայի Արայիկ) խոստացել էր ընդգրկել ՕԵԿ համամասնական ցուցակում, ինչի դիմաց Էդ. Մադաթյանն եւ Ա.Հայրապետյանը կուսակցությանը պետք է
ֆինանսական աջակցություն ցուցաբերեին նախընտրական փուլում: Ըստ նույն աղբյուրների, վերջիններս արդեն իսկ որոշակի գումարներ տրամադրել են ՕԵԿին` տարբեր վարչական շրջանակներում ՕԵԿ շքեղ գրասենյակներ բացելով: Ըստ այդ տեղեկությունների` նրանք Ա. Բաղդասարյանին ասել են,
որ այլեւս չեն պատրաստվում ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՕԵԿին, ինչն Ա. Բաղդասարյանին շատ անհարմար
վիճակների մեջ է դրել»,-գրում
է “”168 ժամ“”-ը:




Լրահոս