ՀՀ ՊՆ-ից այսօր հայտնել են, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ինքնասպան եղած զինվորը Սյունիքի մարզի Խնածախ համայնքից էր, 19 տարեկան էր:
ArmLur.am-ի հետ զրույցում Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը պատմեց, որ Անդրանիկ Օհանյանը գյուղի ակտիվ երիտասարդներից էր, ուներ հայր, մայր, քույր և եղբայր:
Համայնքապետի խոսքով՝ Անդրանիկը միջին ապրուստով ապրող ընտանիքից էր, անասնապահությամբ էր զբաղվում:
Տղայի ծառայությանը մնացել էր 6 ամիս.
«Շատ նորմալ ու լուրջ տղա էր, ակտիվ, որևէ խնդիր չի ունեցել, մասնակցում էր գյուղում կազմակերպվող միջոցառումներին»:
Քրիստինա Մուշեղյան