Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 7-ի հերթական շրջայցի ժամանակ՝
մոտավորապես ժամը 23:50-ի սահմաններում, նկատել են, որ հիմնարկի մասնաշենքերից մեկին է մոտենում
հեռակառավարվող թռչող սարք:
Մոտենալով տվյալ մասնաշենքին՝ սարքը վայր է գցել դեղին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված կասկածելի առարկա:
Ծառայողների կողմից հայտնաբերված փաթեթում առկա են եղել 2 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի լիցքավորման սարք: