Արդարադատության միջազգային դատարանի՝ միջանկյալ միջոցների կիրառման որոշումն ունի պարտադիր ուժ. Թովմասյանը հանդիպում է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Խորհրդարանում հյուրընկալել եմ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին ու Համագործակցության և զարգացման ֆինանսների գծով խորհրդական Արևիկ Անափիոսյանին։
📌Քննարկման առանցքում 2023թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած որոշումն էր, որով Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

⚖️Ընդգծել ենք, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ միջանկյալ միջոցների կիրառման որոշումն ունի պարտադիր ուժ և ստեղծում է միջազգային իրավական պարտավորություններ Ադրբեջանի համար։
🔺Ի հավելումն՝ շեշտել ենք, որ չնայած պարտադիր լինելուն՝ Արդարադատության միջազգային դատարանի պահանջը դեռևս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։
☑️Անդրադարձ ենք կատարել նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցության զարգացմանը և ընդգծել Հանձնաժողովի գործունեության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը»։




Լրահոս