Հրազդանում պարեկները կրակել են քաղաքացու ուղղությամբ. նրա կյանքը փրկել չի հաջողվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հայտնում է. «Պատուհաս դարձած պարեկային ծառայության՝ ընդամենը երկու ամիս ծառայության մեջ գտնվող Կոտայքի գումարտակի պարեկները Գևորգ Պետրոսյանին «վնասազերծելով», այսօր էլ Հրազդանում գնդակահարել են միջին ծանրության հանցագործության մեջ (գոմից գողություն) կասկածվող անձին։

Իհարկե պնդելու են, որ իրենք չեն խախտել հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու իրավաչափության պայմանները, ինչպես Գ.Պետրոսյանի պարագայում են «չքմեղանում», թե գործել են իրենց իրավասության սահմաններում՝ այդպես էլ չկարողանալով նկարագրել սեփական գործողությունների իրավական հիմքը, մատնանշել Գ.Պետրոսյանի կողմից որևէ իրավախախտում կատարելու փաստը»։




Լրահոս