Մարտի 15-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ:
Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Կարեն Գիլոյանը և Արա Խզմալյանը:
Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և բեյջով:
***
Մարտի 15-ին, ժամը 14:00-16:00, Օպերա Սյութ հյուրանոցի Մոցարտ սրահում տեղի կունենա «Դեպի ուր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով պանելային քննարկումը: