Մարտի 20-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Կանանց իրավունքների միամսյակի կապակցությամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը ս.թ. մարտի 20-ին, ժամը 14։00-ին «Ալեքսանդր» հյուրանոցի «Դվին» սրահում (հասցե՝ Աբովյան փ․ 4, Երևան), կազմակերպում է միջոցառում «Նորարարությունը եւ անվտանգ կիբեռտարածությունը կանանց հզորացման համար» թեմայով։

Միջոցառման նպատակն է բացահայտել նորարարական հետազոտական ներուժը՝ կանանց հզորացմանն ուղղված առավել արդյունավետ աշխատանքի համար։ Միջոցառման ընթացքում նաև կբարձրաձայնվեն կին քաղաքական գործիչների իմիջի վրա թվայնացման, հատկապես՝ ոչ անվտանգ կիբեռտարածության ազդեցության հարցերը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։

Նորարարությունը և տեխնոլոգիական փոփոխությունները, ինչպես նաև կրթությունը թվային դարաշրջանում կենսական նշանակություն ունեն գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների հզորացման համար:

Այնուհետև, ժամը 16։30-18։00-ը, Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի սրահում (հասցե՝ Աբովյան փ․ 16, Երևան) տեղի կունենա ինտերակտիվ դասընթաց «Կանայք հայկական արվեստի կրթական ծրագրում» թեմայով՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ։

Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման եւ քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։

***




Լրահոս