Իրանի հարավային հատվածում մարտի 18-ին 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 88 կմ խորության վրա։
Տեղեկություններ տուժածների կամ ավերածությունների մասին չկան։