ԼՈՒՐ ԿԱԴՐ       

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեւանի Հյուսիսային պողոտայում բացվեց Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկի հետհաշվարկի ժամացույցը:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետութան տարածք ներմուծվող ապրանքների համար ինչպե՞ս է հաշվարկվում ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունը:

Գրիշա Սեդրակյան (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ երրորդ երկրներից Հայաստանի տարածք ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց` օրենքով սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի եւ գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի գումարը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության գործարքները ավելացված արժեքի հարկով  չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում)։

 

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Կնքել եմ վարկային պայմանագիր, որից բխող պարտավորությունների ապահովման համար գրավադրել եմ իմ գույքը: Վճարումները ժամանակին կամ ընդհանրապես չկատարելու դեպքում ի՞նչ հետեւանքներ կարող են առաջանալ։

Վարդուհի Մնացականյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վարկի մարման եւ տոկոսների վճարման պարտականությունը չկատարելու կամ ժամանակին չկատարելու դեպքում վարկը դասակարգվում է` դառնալով ժամկետանց, որի դիմաց հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տույժեր: Պայմանագրում տույժերի վերաբերյալ դրույթներ նախատեսված չլինելու դեպքում տոկոսները հաշվարկվում են կետանցի (ուշացման) օրվանից մինչեւ պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Եթե վարկային պայմանագրի շրջանակներում առկա է գրավադրված գույք, ապա ֆինանսական կազմակերպությունը կարող է իրացնել գրավի առարկան եւ իրացման արդյունքում ստացված գումարը ուղղել վարկային պարտավորությունների կատարմանը:

Եթե իրացման արդյունքում ավելացել է գումար, ապա ֆինանսական կազմակերպությունը պետք է վերադարձնի Ձեզ այդ գումարը, իսկ եթե ստացված գումարը բավարար չէ վարկային պարտավորություններն ամբողջությամբ մարելու համար, ապա Դուք պատասխանատու եք վարկային պայմանագրից բխող պարտավորությունների համար Ձեզ պատկանող մնացած գույքով:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ միայն գրավատուն հանձնված գույքի գրավի դեպքում է, որ գույքի իրացումից հետո գրավատունն իրավունք չունի որեւէ պահանջ ներկայացնել պարտապանի նկատմամբ, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է պահանջը լրիվ բավարարելու համար:

 




Լրահոս