Նորապատ-Հայկավան ավտոճանապարհին ծեծել են հարկ վճարողների հարկային տեսչության բաժնի պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով 2022 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում ՀՀ Արարատի մարզի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության թիվ 9 բաժնի պետ Սպարտակ Ղազարյանի կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի, 35 RR 058 հ/հ-ի և ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Լիլիթ Պապիկյանի կողմից վարվող «Հոնդա» մակնիշի, 35 QC 747 h/հ-ի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Վթարի պատճառների և դրանում մեղավոր լինելու վերաբերյալ հարցերի շուրջ Սպարտակ Ղազարյանի և Լիլիթ Պապիկյանի միջև ի հայտ եկած անհամաձայնության պատճառով վերջինս ժամը 12:10-ի սահմաններում, զանգահարել և վթարի վայր է կանչել հորը՝ Հրաչյա Պապիկյանին:

Կատարվածի մասին Հրաչյա Պապիկյանի միջոցով տեղեկացել և դեպքի վայր են մեկնել նաև վերջինիս որդին՝ Նարեկ Հրաչյայի Պապիկյանը, եղբայրը՝ Սմբատ Ալբերտի Պապիկյանը, ինչպես նաև Ալբերտ Վաչագանի Պապիկյանը և քննությամբ ինքնությունները չպարզված այլ անձինք։

Սմբատ Պապիկյանը մինչև դեպքի վայր հասնելը զանգահարել և դեպքի մասին տեղեկացրել է որդուն՝ Արման Պապիկյանին, ով դեպքի վայր է գնացել Գրիգոր Հովհաննեսի Կարապետյանի և Ավետիք Կամոյի Անտոնյանի հետ:

Հասնելով՝ վթարի վայր՝ Ալբերտ Պապիկյանը, Ավետիք Անտոնյանի, Արման Պապիկյանի, Նարեկ Պապիկյանի, Հրաչյա Պապիկյանի, Սմբատ Պապիկյանի, Գրիգոր Կարապետյանի, Լիլիթ Պապիկյանի և մյուսների հետ, շուրջ 20 րոպե հասարակության և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերել է բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք, որը դրսևորվել է Սպարտակ Ղազարյանին, Լիաննա Դանիելյանին և Արգիշտի Դանիելյանին ստորացնելով, այն է՝ դեպքի վայրում հավաքված անձանց, ինչպես նաև Սպարտակ Ղազարյանի և Լիաննա Դանիելյանի անչափահաս երեխաների ներկայությամբ խմբի մյուս անդամների հետ ֆիզիկական ներգործություն է կիրառել Սպարտակ Ղազարյանի և Արգիշտի Դանիելյանի նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջիններիս՝ նրանց առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, ինչպես նաև՝ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել վերջիններիս հասցեին:

Մանավորապես, Ալբերտ Պապիկյանը, խմբի մյուս անդամների հետ, ձեռքերով և ոտքերով նախ հարվածներ հասցրել Սպարտակ Ղազարյանի մարմնի տարբեր հատվածներին գլխին որովայնին՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, որից հետո խմբի մյուս անդամների հետ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նաև Արգիշտի Դանիելյանի գլխի և որովայնի հատվածներին՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, որից հետո խմբի մյուս անդամների հետ Արգիշտի Դանիելյանին գցել են գետնին և հարվածներ հասցրել նաև վերջինիս, այնուհետև՝ կրկին հարվածներ են հասցրել Արգիշտի Դանիելյանին օգնության հասած Սպարտակ Ղազարյանին:

Դեպքի ընթացքում խմբի անդամները հարվածներ են հասցրել նաև Լիաննա Ղանիելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Վերոհիշյալ եղանակներով Ալբերտ Պապիկյանը և խմբի մյուս անդամները շուրջ 20 րոպե նաև խոչընդոտել են Արմավիրի մարզի Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի բնականոն երթևեկությունը, խախտել են երթևեկող մարդկանց անդորրը, ինչպես նաև՝ խոչընդոտել են դեպքի վայրի հարակից հատվածում տեղակայված «Երվանդ և Սամսոն» ՍՊ ընկերությանը պատկանող ավտոգազալցաճանապարհային կայանի բնականոն աշխատանքը: Գործը դատարանում է :

Քնար Մանուկյան




Լրահոս