Տեղ-Կոռնիձոր հատվածում ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչներն իրականացրել են սահմանի ճշգրտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։

Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:

ԱԱԾ-ից նաև հայտնում են, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ։




Լրահոս