ՎՏԲ-Հայաստան բանկն իջեցրել է Ռուսաստանից հեռախոսահամարով փոխանցումների միջնորդավճարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են ՌԴ-ից հեռախոսահամարով փոխանցումներ ստանալ
կրկնակի իջեցված միջնորդավճարով՝ գործարքի գումարի 0,5%-ի չափով։

Հեռախոսահամարով փոխանցումները հասանելի են Ռուսաստանից դեպի Հայաստան ուղղությամբ։ Գործարքն
իրականացնելու համար ռուսաստանյան ВТБ Онлайн հավելվածի օգտատիրոջն անհրաժեշտ է անցնել
«Платежи» բաժին և ընտրել «В другие страны» գործողությունը։ Ապա՝ նշել երկիրը «Армения» և «По
номеру телефона», այնուհետև կոնտակտների ցանկից պետք է ընտրել ստացողի հեռախոսահամարը, նշել
գումարը և հաստատել փոխանցումը: Մինչ գործարքը հաստատելը, ուղարկողը տեսնում է մուտքագրվող գումարը ՀՀ
դրամով, ինչպես նաև գանձվող միջնորդավճարի չափը։ Գումարը մուտքագրվում է հաշվին ակնթարթորեն:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը Ռուսաստանի հետ դրամական փոխանցումների առաջատարներից մեկն է։ Նախորդ տարվա
արդյունքներով բանկի մասնաբաժինը երկրի շուկայում ռուսաստանյան օգտատերերին փոխանցումների քանակով
կազմել է 17%, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան փոխանցումների մասնաբաժինը՝ 10%։

Անցյալ տարի ՎՏԲ-
Հայաստան Բանկը դարձավ առաջին գործընկեր բանկը, որտեղ ՎՏԲ-ն գործարկեց հեռախոսահամարով
փոխանցումները: Ռուսաստանից ՎՏԲ-Հայաստան Բանկ բջջային համարով կատարված փոխանցումների ընդհանուր
թիվը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 40 հազարը, իսկ փոխանցումների ընդհանուր ծավալը հասնում է ավելի
քան 2 մլրդ ՀՀ դրամի»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալի
ժ/պ Տարաս Կլադչենկոն:
Դեպի ՎՏԲ բջջային համարով փոխանցման օրական առավելագույն գումարը կազմում է 50 հազար ՌԴ ռուբլի,
ամսական՝ մինչև 300 հազար ՌԴ ռուբլի:
Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական
կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս