ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի շարք հյուրանոցներում հայտնաբերվել են անվավեր փաստաթղթերով բնակվող շուրջ երկու տասնյակ օտարերկրյա քաղաքացիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019-2023 թթ. հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների Միջպետական ծրագրի շրջանակներում ոստիկանությունը շարունակում է պարբերաբար իրականացնել անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ։

Քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի կազմակերպած հերթական միջոցառումները մարտի 29-ին և ապրիլի 4-ին էին։ Այն իրականացվեց Մալաթիայի բաժնի ծառայողների հետ։

Ստուգայցեր կատարվեցին Մալաթիայի բաժնի սպասարկման տարածքի հյուրանոցներում ու վարձակալած բնակատեղիներում։ Հայտնաբերվեցին և անձնագրային ու վիզաների վարչություն ներկայացվեցին առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող շուրջ երկու տասնյակ օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Նմանօրինակ միջոցառումները շարունակական են։




Լրահոս