Կառավարության շենքի մոտ ամեն հինգշաբթի տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ տեղի է ունեցել ընդհարում ոստիկանության Կենտրոնի բաժնի եւ ցուցարարների միջեւ, ինչի արդյունքում ոստիկանության Կենտրոնի բաժին է տարվել «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը, ով ավելի ուշ ազատ է արձակվել: Ակտիվիստին ազատ արձակելու պահանջով ոստիկանության բաժանմունք մտած ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանին, փաստաբանին եւ Լալա Ասլիկյանին բաժանմունքից դուրս գալու պահին դիմավորել են ոստիկանության շենքի մոտ հավաքված ցուցարարները:
ԸՆԴՀԱՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ