Մի քանի արտոնություն Կոնվերս Բանկի Visa քարտով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնվերս Բանկն հայտարարում է Visa Classic, Visa Gold, Visa Business և Visa Platinum վճարային քարտերի տրամադրման արշավ՝ արտոնյալ պայմաններով:

Մինչև 01.05.2023թ. Բանկից ձեռք բերելով նշված Visa քարտատեսակներից որևէ մեկը՝ քարտապանը կօգտվի միանգամից մի քանի նոր հնարավորությունից.
– 50% սպասարկման տարեկան վճարի նվազեցված արժեք՝ քարտի գործողության ամբողջ ժամկետի համար,
– Հաճախորդի ցանկությամբ, կախված հիմնական քարտի տեսակից, մեկ այլ անձի կտրվի կից Visa Classic, Visa Gold կամ Visa Platinum քարտ՝ առանց տրամադրման վճարի,
– Պրեմիում դասի քարտատեսակներ ձեռք բերելու դեպքում հաճախորդը կարող է ստանալ նաև մեկ հավելյալ քարտ՝ Visa PaySticker կամ Visa MiniFob՝ առանց տրամադրման վճարի:

Բացի արշավի ընձեռած հնարավորություններից.

– Քարտի գործողության ողջ ընթացքում թե հիմնական, թե կից քարտ ստացած հաճախորդները կմասնակցեն Բանկի՝ Visa քարտապանների համար պարբերական արշավներին՝ ստանալով գումարի վերադարձ, ինչպես նաև արժեքավոր նվերներ,

– Քարտի գործողության ողջ ընթացքում կօգտվեն Visa վճարահաշվարկային համակարգի հետաքրքիր և տարաբնույթ առաջարկներից:

Եվս մեկ առավելություն, որ նշեցին Կոնվերս Բանկում, պրեմիում քարտապանների համար եզակի առաջարկն է. «Կոնվերս Բանկի պրեմիում քարտապանները մրցակցային մեծ առավելություն ունեն. վճարելով ընդամենը 100 դրամ մուտքի վճար՝ քարտապանը՝ մինչև 14 տարեկան երկու երեխայի հետ կարող է անսահմանափակ օգտվել Զվարթնոց օդանավակայանի Lounge Key-ից»:

Մանրամասները՝ conversebank.am, 010-511-211

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:




Լրահոս