Հռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ երեկոյան Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ ողջ աշխարհի կաթոլիկներին ավետել է Քրչիստոսի Սուրբ Հարության տոնը՝ դատապարտելով «պատերազմի սառցե քամիները» և անարդարության այլ դրսևորումները։ Այս մասին գրում է golosameriki.com-ը:
86-ամյա պոնտիֆիկոսն իր քարոզում խոսել է դառնության, անհանգստության և հիասթափության մասին, որը շատերն են զգում ժամանակակից աշխարհում:
«Մենք կարող ենք մեզ անօգնական և հուսահատ զգալ հարաբերությունները քանդող չարի ուժից, հակամարտություններից, անտարբերությունից, որոնք, կարծես, գերիշխում են հասարակության մեջ», – ասել է նա:
Ուժեղ և վստահ ձայնով իր քարոզն ասելիս Ֆրանցիսկոս պապը նշել է, որ նույնիսկ երբ մարդիկ զգում են, որ հույսի աղբյուրը չորացել է, կարևոր է ոչ թե սառել պարտության զգացումով, այլ Աստծո օգնությամբ փնտրել «ներքին հարություն»: