Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտ վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ էր պատճառել 4 երիտասարդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 9-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա, 32-ամյա, 35-ամյա և 20-ամյա չորս երիտասարդներ:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն հաղորդում տալու:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել և տարբեր աստիճանի վնասվածքներ էր պատճառել 41-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս