Սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է հարգել 1991թ.-ի սահմանագիծը. ԵՄ հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ խոսնակի հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպերի վերաբերյալ.

ԵՄ-ն ափսոսանք է հայտնում է զինված բախումների համար, որոնք հայ-ադրբեջանական սահմանին Տեղի շրջանում դարձել են հայ և ադրբեջանցի մի քանի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու առիթ:

Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է հարգել 1991թ.-ի սահմանագիծը, և ուժերը հետ քաշվեն այս գծից անվտանգ հեռավորություններ՝ կանխելու նմանատիպ միջադեպերը:

Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ձեռք բերվածը՝ կապված 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ:
ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստակամ է աջակցելու այս գործընթացին։

Մենք վերահաստատում ենք զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու մեր կոչերը։
ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ։




Լրահոս