Անուրանալի է Վարդան Դևրիկյանի ավանդը հայ գրականագիտության, ղարաբաղյան շարժման ու պատերազմի վավերագրության գործում. Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վարդան Դևրիկյանի մահվան կապակցությամբ.

«Խորը ցավով տեղեկացա գրականագետ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, Վարդան Դևրիկյանի անժամանակ մահվան մասին: Անուրանալի է Վարդան Դևրիկյանի ավանդը հայ գրականագիտության, լրագրության զարգացման և ղարաբաղյան շարժման ու պատերազմի վավերագրության գործում:

Նրա հարյուրավոր գիտական ու հրապարակախոսական հոդվածներն ու մենագրությունները յուրաքանչյուր բանասերի, պատմաբանի ու վավերագրողի համար հետազոտության անսպառ աղբյուրներ են: Անհնար է գերագնահատել Վարդան Դևրիկյանի՝ մարդու և քաղաքացու կերպարը, որն իր մեջ միավորում էր մտավորականին ու Հայոց բանակի սպային:

Խորապես ցավակցում եմ Վարդան Դևրիկյանի ընտանքին, հարազատներին, գործընկերներին և մարտական ընկերներին»:




Լրահոս