Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 14-ին ժամը 22:25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Գեղի գյուղում գտնվող գործող սպանդանոցում:
Հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող սպանդանոցում (մոտ 600 քմ)․ այրվում են պլաստմասսե արկղեր (մոտ 200 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։26-ին, մարվել՝ ապրիլի 15-ին ժամը 00։14-ին։ Այրվել են փետուրով լցված 70 պարկ, 30 արկղ և 3 խմ աղբ։